Իմ մաքուր քաղաքը

Իրականում մաքուր քաղաք ունենալը այնքան էլ դժվար չէ։ Պարզապես պետք է լինել հետեւողական եվ միասնական։

Մաքրել փողոցները եւ շենքերը։ Ամեն ամսվա վերջին շաբաթ ունենալ շաբաթօրյակ։ Վերացնել ավտոմեքենաները եւ գազով կամ բենզինով աշխատող տրանսպորտի միջոցները։ 

Ամեն 10 մետրի վրա ունենալ կոկիկ աղբարկղներ, որոնց ամեն օր պետք է մաքրել։ 

Ունենալ ծառատունկեր եւ վերացնելով անպետք շենքերը փոխարենը ստեղծել այգիներ: 

Արցախյան բարբառից

Բարի երեկո ես այսօրվանից սկսում եմ նախագիծ, որի շրջանակներում ամեն օր կտեղադրեմ միքանի րոպեանոց խոսք տարբեր հայկական բարբառներից, այս շաբաթվանը՝ Արցախյանն է:

 

Pilgrimage to Mkhitare Conregation

  • What  kind of  city is Venice?

Venice is the magnificent city.

When you walk by the Venice you can feel her beauty with whale your body.

  • What are  Venice famous for?

Venice is famous for his relations mess.

  • Why  is it noteworthy city for Armenians?

Because it is historical religion city for Armenians.

  • How  was  the first  published book called?

It was Hakob Mexaparts book called  << Urbatagirq>>

  • Speak  about the Island of San Lazaro?

The Armenians most relative city. When you see it, your hart feels with excitement.

  • What can you see at the bay?

First you can see is the Armenian sheep.

  • Who was the founder of the monastery church?

Mkhitar Sebastasi is the founder.

  • Who was Mkhitar  Sebastatsi

Mkhitar Sebastasi was an Armenian Catholic monk, as well as prominent scholar and theologian who founded the Mekhitarist Order, which has been based on San Lazzaro island near Venice since 1717. The Armenian historian Stepanos Nazarian has described him as the “second Mesrop Mashtots”. The cause for his beatification was accepted by the Holy See, due to which he is referred to as a Servant of God.

  • Where did Mkhitar Sebastatsi  arrive from?

He arrived to Sun Lazaro, for his great mission.

  • Thanks to whom could he found the  Congregation?

Thanks to Mkhitar Sebastaci without whom the Congretion wouldn’t be.

  • What can you see in the museum?

In the museum you can see the paintings of Ayvazovski and Martiros Sarian, and also another Armenian cultural think, like books or gold staff.

  • What mission does the Congregation carry out up to this day?

To watch the Armenian cultural power to whale world.Watch film here

Ջրային պաշարների խնայողությունը

 

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը («ՆՁԱԿ» ՊՈԱԿ) Ջրի համաշխարհային օրվան նվիրված կազմակերպում է ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում առկա գրականության «Ջրային պաշարների խնայողություն» խորագրով առցանց (on-line) ցուցահանդես:

 

Մարտի 22-ին նշվում է «Ջրի համաշխարհային օրը»

2017 թ. կանցկացվի «Եկենք խնայենք ջուրը» կարգախոսի ներքո

Ամեն տարի աշխարհի տարբեր երկրներ Ջրային ռեսուրսների համաշխարհային օրը նշվում է մարտի 22-ին և կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրելու ջրային օբյեկտների վիճակի ու խնդիրների վրա՝ կապված դրանց վերականգնման ու պահպանության հետ, անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու բնակչությանը խմելու ջրով ապահովելու հարցում։ Հրատապ է աղտոտված ջրի վերածումը մաքուր, անվտանգ և տնտեսապես գրավիչ պաշարի, որը 21-րդ դարում հանգուցային մարտահրավերներից մեկն է համաշխարհային մարդկության գոյատևման համար։

World Water Day

http://www.worldwaterday.org/ http://www.un.org/ru/events/waterday/

Չերնոբիլի ատոմային պայթյուն

 Երեսուն տարի առաջ, 1986 թվականի ապրիլի քսանվեցին Ուկրաինայի Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով առաջացած ռադիոակտիվ ամպերը վնասեցին Եւրոպայի երկրների միլիոնավոր անձանց։ Խորհրդային Միության կառավարությունն աղետի մասին հայտնեց միայն երեք օր անց, երբ Շվեդիայի ատոմակայաններից մեկում ռադիոակտիվությունը չափող ազդանշանային համակարգը սկսեց հաղորդել տագնապի ազդանշաններ։


Սա աշխարհում միջուկային վատթարագույն աղետն էր։ Հզոր պայթյունի հետեւանքով Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ ռեակտորի ծածկոցը հօդս ցնդեց։ Պայթյունի հետեւանքով մթնոլորտ արտանետվեց 110 տոննա ուրան եւ 900 տոննա ռադիոակտիվ գրաֆիտ։

Մոտավորապես տասն օր շարունակ, ռեակտորից օդ էին արձակվում ռադիոակտիվ նյութեր, քանի որ Խորհրդային Միությունը չգիտեր, ինչպես մարել մահացու հրդեհը։ Մաքրման աշխատանքներին մասնակցում էր 350 հազար մարդ, որոնցից շատերը ստացան ճառագայթման չափազանց բարձր չափ։

Այս կարգի աշխատանքի համար Խորհրդային Միության փորձված միջոցը մարդկանց աշխատանքն էր։ Հինգ ամիս անց, կառուցվեց 150 մետրանոց երկաթ-բետոնից սարկոֆագ՝ չորրորդ ռեակտորի ավերակները ծածկելու համար։ Չեռնոբիլի տեղեկատվական բաժնի աշխատակցուհի Յուլյա Մարուսիչն ասում է քսան տարի անց դեռեւս չափազանց բարձր է ճառագայթման մակարդակը.՚՚Կառուցված ծածկոցն անկայուն է եւ անապահով։ Սարկոֆագը կառուցվեց ուղղաթիռներից նետվող երկաթ-բետոնով։ Մի կողմից դրա շնորհիվ նվազեց մարդկանց ճառագայթահարվելը, սակայն մյուս կողմից, այդ միջոցի հետեւանքով չպահպանվեց ծածկոցի կառուցման ճշգրտությունը՚՚։

Օտարերկրյա փորձագետները հաստատում են, որ սարկոֆագը քայքայվում է եւ կարող է փլվել։ Ուկրաինայում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ֆրենսիս Օ՚ Դոնելն ասում է, թե նաեւ խնդիր է հարուցում ավերված ռեակտորը.

՚Ուկրաինայում դեռեւս չգիտեն ինչպես վարվել ռեակտորում պարունակվող 180 տոննա ուրանի վառելանյութի հետ, չկա միջուկային թափոնները թաղելու ռազմավարություն։ Աղետից քսան տարի անց կարելի էր ավելին անել՚՚։

Սարկոֆագն ու դրա տակ գտնվող տոննաներով միջուկային վառելանյութը միակ խնդիրը չեն։ Առկա են երեք այլ ռեակտորներ, որոնք սարկոֆագը կառուցվելուց կարճ ժամանակ անց վերսկսեցին իրենց աշխատանքը։ Դրանք չէին անջատվել մինչեւ 2000 թվականը, եւ դա արվեց միայն միջազգային համայնքի ճնշման ներքո։

Ուկրաինան չունի իր ատոմակայանի միջուկային վառելանյութը երկարաժամկետ պահեստավորելու տեղանքներ։ Օլեգ Ռյազանովը Չեռնոբիլի առաջին ռեակտորի ինժեներներից է, ով հետեւում է վնասված ռեակտորի կացությանը։ Նա ասում է, թե խնդիրը ֆինանսական միջոցներն են.

՚՚Ունենք տեխնոլոգիան, մասնագետները, գիտելիքները, փափագը, սակայն չունենք ֆինանսական միջոցներ՚՚։

Եթե չորրորդ ռեակտորի սարկոֆագը փլվի, թերեւս տեղի կունենա ավելի նվազ ուժգնության մեկ այլ պայթյուն։ Դա կանխելու համար քսանութ երկրներ խոստացել են հանգանակել մոտավորապես 800 միլիոն դոլար, մետաղյա նոր սարկոֆագ կառուցելու համար։ Նախագծի համաձայն, ծրագիրը կիրագործվի մինչեւ 2010 թվականը։

Սակայն, հաշվումների համաձայն, նույնիսկ նոր սարկոֆագ կառուցելու դեպքում 30-ից 100 տարի կտեւի անվտանգ կերպով ձերբազատվելու ատոմայականում գտնվող վառելանյութից եւ փլատակներից։

Փոքր քայլեր արվեստը…

 

 

  Աստված իմ,ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ,ես խնդրում եմ…ուժ`ամեն օրվա համար:Սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը…Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ,որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև,որոնք ինձ կհուզեն:Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը:Նվիրիր ինձ ներքին ձայն,որպեսզի առանձնացնեմ այն,ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն,որպեսզի իմ կյանքի ընթացքում կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:Օգնիր ինձ հասկանալ,որ երազանքները չեն կարող օգնել. ոչ անցյալի և ոչ էլ ապագայի մասին երազանքները…Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա,ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:Պահպանիր ինձ այն միամիտ հավատից,որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի:Տուր ինձ հստակ գիտակցություն,որ դժվարությունները,ձախողումները,պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են,որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:Հիշեցրու ինձ,որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ,ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը,բայց ասել այն սիրով:Ես գիտեմ,որ շատ խնդիրներ որոշվում են,երբ ոչինչ չես ձեռնարկում:Այդ դեպքում տուր ինձ համբերություն:Դու գիտես,թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք:Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին:Դարձրու ինձ մարդ`ունակ թակելու այն դռները,որոնք ամենաներքևում են:Պահպանիր ինձ այն վախից,որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:Տուր ինձ ոչ թե այն,ինչ ես խնդրում եմ ինձ համար,այլ այնն ինձ իսկապես անհրաժեշտ է:Եվ խնդրում եմ նորից`սովորեցրու ինձ փոքր քայլերի արվեստը…

Էկսկուրսիա Տիեզերական թանգարանում

Այսօր 7-12-րդ դասարանից մի շարք երեխաների հետ ես գնացի Տիեզերքի թանգարան, մեզ հետ էին նաև մի քանի ֆիզիկայի և քիմիայի ուսուցիչներ։

Ես շատ հավանեցի և հպարտացա, այդ խմբի աշխատանքով։ Ես Գյուրզանդյանի մասին շուտվանից եմ հետաքրքրվել, կարդացել եմ իր գրքերից։ Ի դեպ ասեմ, որ նա լինելով տաղանդավոր աստղախիզիկոս և գիտնական, եղել է նաև նկարիչ… Այսօր մենք առիթ ունեցանք ծանոթանալու բազում սարքերի հետ՝

Գյուրզանդյանը ունեցել է մեծ պատիվ աշխարհով մեկ և մասնակցել է բազում գիտական սեմինարների ամենահայտնի գիտնականների հետ։ Անգամ իրեն մի տարի նամակ է ուղղարկվել, խնդրանքով առաջարկ էլ Նոբելյան մրցանակակրի հաղթողի։

Գյուրզանդյանը նաև բազում գրքերի հեղինակ է, ահա դրանցից մի քանիսը ( գրքերը կարող եք գտնել Տ. Հ. գրադարանում )՝

image.jpeg

 

Դիետա ծույլերի համար

Թարքմանություն

Դիետա պահելը ոչ այնքան հեշտ գործ է, և ոչ միայն ալարկոտությունից, այլ ժամանակի պակասությունից։ Միշտ մարդիկ ման են գալիս հեշտ դիետաի տարբերակ, դրա օրինակներից մեկն է դիետան ծույլերի համար։
Դիետա ծույլերի համար

Կա այսպես ասած դիետա ծույլերի համար, որը ստացել է այդպիսի անուն այն պատճառով, որ մարդը սնվում է այնքան ինչքան ուզում է և կարող է չմարզվել։ Բայց դիետան սկսելուց առաջ պետք է շատ քայլ ել և մաքրել աղիքները, դա պարտադիր է որպեսզի սկսես նոր ձևով սննվել։ Օրգանիզմի մաքրումից հետո սկսումեք քիչ քիչ ուտել, երկու ժամից ոչ շուտ։ Ամեն ուտելուց քսան րոպե առաջ պետք է խմել երկու բաժակ ցանկացած տեսակի հեղուկ։ Դա պարտադիր է։ Արգելված է օգտագործել՝ շաքար, խմորային, յուղոտ և ապխտած մթերքներ։ Խորհուրդ է տրվում եփած ճաշեր, մրգեր և բանջարեղեններ։ Անհրաժեշտ է հիշել, որ ուտելու ընդհացքում ոչ մի բան չի կարելի խմել։ Որպեսզի նիհարեք պետք է սահամանափակել ձեզ սննդի մեջ։ Այսպես սնվելով օրգանիզմը հագենում է ջրով, որը արագացնում է նյութափոխանակությունը, այդ թվում ուտելուց առաջ ջուր խմելով օրգանիզմը զգում է կշտացած զգացողություն, որը օգնում է քիչ սննվել։ Այս դիետան կարելի է դարձնել մշտական սննդական կարգ։ Նաև համադրելով սպորտը ավելի շուտ կձեռք բերեք ձեր ուզած տեսքը։

 

Մեքենայաշինություն

image

Մեքենաշինության նշանակությունը երկրի տնտեսական կյանքում շատ մեծ է: Չկա մարդ գործունեության մի բնագավառ, որտեղ չկիրառվի մեքենաշինության այս կամ այն ենթաճյուղի թողարկած արտադրանքը: Գլխավորապես մեքենաշինության շնորհիվ է, որ կատարվում են տնտեսության տեխնիկական վերազինում, արտադրության ավտոմատացում, կոմպյուտերացում:
Շնորհիվ մեքենաշինության վճռական դերի տնտեսության բոլոր ճյուղերի համար` այդ ճյուղի աճի տեմպը սովորաբար ավելի բարձր է լինում, քան մյուս ճյուղերինը:
Եթե որեւէ երկրում կա զարգացած մեքենաշինություն, դա նշանակում է, որ բարձր են այդ երկրի տնտեսական զարգացման մակարդակը եւ արտադրական մշակույթը:
Մինչխորհրդային Հայաստանում մեքենաշինության ճյուղն ըստ էության բացակայում էր: Խորհրդային տարիներին այն դարձավ արդյունաբեր թյան առաջատար եւ ամենաարագ զարգացող ճյուղը: Այն առաջին տեղն էր գրավում բոլոր հիմնական տնտեսական ցուցանիշներով: Նրան բաժին էր ընկն մ հանրապետ թյան արդյունաբերության համախառն արտադրանքի 1/3-ից ավելին, արտադրանքն արտահանվում էր արտասահմանյան տասնյակ երկրներ:
Մեքենաշինական առաջին խոշոր գործարանները մեր երկրում հիմնադրվել են 1940-ական թվականներին: Դրանց հաջորդող ընդամենը 3-4 տասնամյակների ընթացքում մեքենաշինության ճյուղն այնքան զարգացավ, որ երկրում տիրապետող դիրք գրավեց: Ի՞նչ պայմաններ նպաստեցին խորհրդային տարիներին մեքենաշինության այդպիսի արագ թռիչքին: Չէ՞ որ այնպիսի կարևոր պայման, ինչպիսին սև մետաղների արտադրությունն է, Հայաստան մ գրեթե բացակայում էր: «Գաղտնիքն» այն է, որ մյուս` նպաստավոր պայմանները շատ ավելի զորեղ գտնվեցին:
Դրանք էին.
Առաջին` արագ աճող աշխատանքային ռեսուրսները, որոնք աչքի էին ընկնում համեմատաբար բարձր կրթական մակարդակով: Իսկ դա հեշտացնում էր մեքենաշինությանը ինժեներատեխնիկական որակյալ բանվորական կադրերով ապահովելը:
Երկրորդ` հանրապետությունում թողարկվում էին գրեթե բոլոր հիմնական նյութերը, որոնք անհրաժեշտ են մեքենաներ արտադրելու համար` պղինձ ալյումին, էլեկտրալարեր, պլաստմասսա, ապակյա թելեր այլ մեկուսիչ նյութեր, տեխնիկական բյուրեղաքարեր, լաքեր, ներկեր եւ այլն:
Երրորդ` մեքենաշինական արտադրանքի նկատմամբ մեծ պահանջարկ էր ներկայացնում ոչ միայն տեղական, այլև նախկին ԽՍՀՄ տարբեր հանրապետությունների և արտասահմանյան բազմաթիվ երկրների տնտեսությունը:
Այս պայմաններն էլ հենց որոշել են մեր երկրի մեքենաշինական համալիրի արտադրական դիմագիծը և ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունները:
Մեր երկրի մեքենաշին թյան ճյուղային կառուցվածքի գլխավոր առանձնահատկությունը ոչ մետաղատար, գիտատար աշխատատար, արտադրական բարձր մշակույթ պահանջող ենթաճյուղերի գերակշռությունն էր:
Այդ ենթաճյուղերի` էլեկտրատեխնիկական արդյունաբերության, հաստոցաշինության և սարքաշինության արտադրանքի ծավալներով Հայաստանը նախկին ԽՍՀՄ- մ գրավում էր առաջին տեղերից մեկը: Զգալի թիվ էին կազմրմ նաև այն գործարանները, որոնք սերտ կապերի մեջ էին ԽՍՀՄ-ի պաշտպանական նշանակության ձեռնարկությունների հետ եւ մասնակցում էին զենքի զինամթերքի արտադրություններին:
Էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը ՀՀ-ն մեքենաշինական համալիրի ամենազարգացած ենթաճյուղն էր: Մինչ ճգնաժամը դրան բաժին էր ընկնում ամբողջ մեքենաշինության համախառն արտադրանքի կեսը:
Բազմազան էր Հայաստանի էլեկտրատեխնիկական արդյունաբերության արտադրանքը: Հատկապես մեծ ծավալ էին կազմում տարբեր հզորության շարժական էլեկտրակայանները, ուժային տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները, էլեկտրազոդման սարքերը, էլեկտրալամպերը, էլեկտրական հաշվիչները եւ կաբելները, որոնք ամբողջ ԽՍՀՄ տարածքում ունեին մեծ պահանջարկ:
Այս ենթաճյուղի ձեռնարկություններից հատկապես լայն ճանաչում ունեին Երանի էլեկտրամեքենաշինական, էլեկտրալամպերի, կաբելի և էլեկտրատեխնիկական գործարանները: Համեմատաբար փոքր ձեռնարկություններ ունեին Գյումրի, Վանաձոր, Կապան, Գորիս և Գավառ քաղաքները:
Նշված ձեռնարկություններն այժմ չեն գործում, կամ գործում են մասամբ, խիստ նվազել են դրանց արտադրանքի ծավալները, փոխվել են նաև թողարկվող արտադրատեսակները:
Հաստոցաշինական, գործիքաշինական ենթաճյուղը թողարկում էր տարբեր տեսակի մետաղահատ ևմքարհատ հաստոցներ, ալմաստե հատիչներ, կտրիչ գործիքներ և այլն:
Խոշոր ձեռնարկություններից հայտնի էին հատկապես Երևանի հաստոցաշինական, ֆրեզերային հաստոցների, «Ալմաստ» (արհեստական ալմաստների եւ ալմաստե գործիքների), Չարենցավանի հաստոցաշինական գործիքաշինական և Վանաձորի ճշգրիտ հաստոցների գործարանները, որոնք այժմ գործում են մասնակիորեն:
Կարևոր հեռանկարային ենթաճյուղ է սարքաշինությունը, ավտոմատացման միջոցների կառավարման համակարգերի արտադրությունը: Այս ենթաճյուղի ձեռնարկություններում թողարկվում էին ժամացույցներ (3- րդ տեղը նախկին ԽՍՀՄ- մ), պոմպեր, չափման միջոցներ, կառավարման ավտոմատացված համակարգեր և այլն (Երեւան,Գյ մրի, Վանաձոր): Այս ենթաճյուղի ձեռնարկությունների մեծ մասը նույնպես չեն գործում:
ՀՀ մեքենաշինական համալիրի ամենաերիտասարդ ենթաճյուղը ռա- դիոէլեկտրոնային արդյունաբերությունն է: Այն թողարկում է գլխավորապես էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, ռադիոսարքեր, կապի միջոցներ, կիսահաղորդիչներ: Այս բնագավառի խոշորագույն ձեռնարկություններն են «Հրազդան-մեքենա», Երեւանի «Տրանզիստոր», «Մարս» գործարաններն միավորները: ՀՀ մեքենաշին թյան տեղաբաշխումն ունի իր յուրահատկությունները: Այն ենթաճյուղերը, որոնք բնորոշ են մեր հանրապետ թյանը (հիշե՛ք դրանք), սովորաբար տեղաբաշխվում են ոչ թե հումքի կամ էներգիայի աղբյուրների մոտ, այլ այն վայրերում, որտեղ շատ են աշխատանքային ռեսուրսները: Իսկ դուք գիտեք, որ մեր քաղաքներում խոշոր գյուղերում միշտ էլ աշխատանքային ազատ ռեսուրսներ են եղել: Նշենք ՀՀ մեքենաշինության տեղաբաշխման մի քանի առանձնահատկություններ: Առաջին` ճյուղն ունի ցրված տեղաբաշխում: Ի տարբերություն էներգետիկ, մետալուրգիական քիմիական արդյունաբերության ճյուղերի, որոնք տեղաբաշխված են մի քանի հզոր կենտրոններում` մեքենաշինությունը ցրված է հանրապետության տարբեր քաղաքներում եւ նույնիսկ մի շարք խոշոր գյուղերում: Երկրորդ` մեքենաշինության ցրված տեղաբաշխման ընդհանուր պատկերում առանձնանում է Երևանը, որն ունի գրեթե բոլոր այն ճյուղերն ենթաճյուղերը, որոնք առկա են ընդհանրապես ամբողջ հանրապետությունում: Մյուս խոշոր, բազմաճյուղ կենտրոններն են` Գյումրին, Վանաձորը, Հրազդանը, Աբովյանը, Չարենցավանը: Ներկայումս շուկայական տնտեսության զարգացման, մեքենաշինական ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման պայմաններում դրանց մի մասը չի գործում, իսկ մի մասն էլ աշխատում է փոքր հզորությամբ: Դրա գլխավոր պատճառը սպառման շուկայի բացակայությունն է և այլ երկրներում գտնվող ձեռնարկությունների հետ արտադրական կապերի խզումը: Ճյուղի բաժինը ՀՀ-ն տնտեսության մեջ և արտահանման ծավալներում էապես նվազել է: Այս ճյուղի հետագա զարգացումը պահանջում է կառուցվածքային լուրջ վերափոխումներ: Շուկայի պահանջներից ելնելով` հանվում են մի շարք հին արտադրատեսակներ, ներդրվում են նորերը: